00:00:00

Խանութում տարեց տղամարդու բաճկոնի գրպանից 170 հազար դրամ էին գողացել

15:08, 26 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում, 1941 թ. ծնված Ֆերդինանտ Կ.-ն հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրեն պատկանող մթերային խանութում իր հագի բաճկոնի գրպանից գողացել են 170.000 դրամ, նույն օրը ոստիկանություն չի դիմել, քանի որ գումարի բացակայությունը նկատել է հաջորդ օրը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել 1972 թ. ծնված Սեդրակ Գ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և գումարն ամբողջությամբ ծախսել է անձնական կարիքների համար: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր