00:00:00

ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. դեսպանատուն

13:40, 26 դեկտեմբեր 2018

ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: «Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի»,-նշված է գրառման մեջ: Նշվում է նաև, որ դեսպանատան ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար կարելի է այցելել այստեղ: travel.state.gov.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր