00:00:00

Կառավարության մասնաշենքում Սիրիայի քաղաքացին սպառնացել է նախարարության աշխատակիցներին. Ոստիկաններ են եկել

10:06, 26 դեկտեմբեր 2018

Երեւանում, դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին եւ սպառնում փայտով կոտրել ապակիները եւ այն լցնել աշխատակիցների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի, Երեւանում բնակվող Եղիա Ք.-ն իր եւ նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ: Աղբյուրի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր