00:00:00

«Լույսի» անդամները ամեն քայլին խախտում է կոնստրուկտիվ աշխատանքի մեր անդորրը. Հայկ Մարության

21:52, 25 դեկտեմբեր 2018

Դուք Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության գործունեությունը բացասական գնահատեցիք, դրանից առաջ էլ երբ մենք ասում էինք, որ պետք չի գործուղման ծախսերն ավելացնել, ձեր գործընկերները հիշեցնում էին մեր գործողումները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ։ Հայկ Մարությանին, ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Վերջինս նաեւ նշեց. «Դուք մտել եք անձնավորված դաշտ, ուզում ենք մեր գործունեությունը գնահատեք թվերով, մեր արարքներով: Մենք ընդունում ենք ձեր մարտահրավերը, ես խոստանում եմ բոլորին, որ որպես ավագանու անդամ, փորձելու եմ դրամ առ դրամ ցույց տալ, թե ինչպես եմ ես աշխատել: Դուք այս 5 տարիների ընթացքում կտեսնեք, թե ավագանու «Լույս» խմբակցությունը ինչպես է աշխատելու: Եթե մինչ այս դա պետք է աշխատանքային քննարկումներով անեինք, դուք այդ գիծը խզեցիքձեր հայտարարությունով»: Մարությանն էլ արձագանքեց. «Դուք այդ գիծը վաղուց եք խզել ձեր հայտարարություններով: Առնվազն դուք չպետք է դրանից խոսեք, որովհետեւ ձեր խմբակցության անդամները ամեն քայլին խախտում է կոնստրուկտիվ աշխատանքի մեր անդորրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր