00:00:00

ՃՈ-ին տրամադրվող բենզինի չափը չի նվազել․ Ջանոյան

21:53, 25 դեկտեմբեր 2018

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից գրառումներ են արվում այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունը պատշաճ չի կատարում իր լիազորությունները։ Համաձայն որոշ գրառումների պատճառն այն է, որ ՃՈ-ին տրամադրվող դիզվառելիքի չափաբաժինը նվազել է, ինչն էլ ըստ էության պատճառ է դարձել, որ ՃՈ-ը չի արձագանքում իրավախախտումներին։ Արդյո՞ք ՃՈ-ին տրամադրվող բենզինի չափը նվազել է, Irakanum.am-ը հետաքրքրվեց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՃՈ-ին ծառայություն իրականացնելու համար տրամադրվող բենզինի չափաբաժինը փոփոխության չի ենթարկվել։ «Սահմանված կարգով, ինչպես նախկինում է եղել, Ճանապարհային ոստիկանները ստանում են նույն  չափի վառելիքը, հետեւաբար այդ պնդումները իրականության հետ որեւէ աղերս չունեն»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ Ճանապարհային ոստիկանները նույն ծավալով շարունակում են ծառայություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Ջանոյանը նաեւ ասաց, որ Ոստիկանության պետի կողմից եղել է հանձնարարական, տոնական օրերին իրականացնել ուժեղացված ծառայություն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր