Երևանի ավագանու նիստը շարունակում է ընթանալ թեժ մթնոլորտում։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում են բավանիճել։
Բանավեճին միջամտեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Դավիթ ջան, հերիք է էլի շոուն ու լրագրողների դեմ հայտարարությունը աշխատանքի հետ խառնեք, իսկականից արդեն հերիք է», -ասաց Իզաբելլա Աբգարյանը։
«Մարդ վատացա՞վ», - արձագանքեց Դավիթ Խաժակյանը։
«Մարդը ձեր մոտ է վատացել, շատ բան չենք ուզում ասենք», - պատասխանեց Իզաբելլա Աբգարյանը։