00:00:00

Քուանշ, պարոն քաղաքապետ. Դավիթ Խաժակյանը` Հայկ Մարությանին (տեսանյութ)

20:03, 25 դեկտեմբեր 2018

Երևանի ավագանու հերթական նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում պարբերաբար լարված հարցուպատասխան է տիրում Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր ավագանու նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց, որ բրիտանական կազմակերպության կողմից հասարակական տրանսպորտ նստող, իջնող ուղևորների նոր հետազոտությունն իրականացվել է 2017 թ.-ի հունիսին, 5 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում: «Այն, որ ասել էինք 2014-ինը, իրենք 2017 թ.-ին արդեն ճշգրտումներն արել են: 2013 թ.-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որևէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Այդ զեկույցը համապատասխանում է, և մենք կարող էինք սկսել, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց նա: https://www.facebook.com/irakanum.am/videos/343770512879240/?__xts__[0]=68.ARDpZadeZrDGXUXR46brs8031_wsXFR4gkfzyDxE3CtKKlP5m32BR8sY8eTuMyOBabpU2ulZ1IpV-LRX-3J9kiz2eAMOsi8BgZwPjUUyVCUw-S-qA1bPP4ZTFVZby2qOPgK2y4NvNwKWsr06b5jCMfIcnhqXT3b9EFAv_HfaG-qvwrCTs8v_98yB50DPhpbp7xWTz6LF6NshRvQRjSoWFTmQiY30SUo1wrz5cwHuGlGJv9id5ZS6aRqT9V4sobaZworrB-Ls224hN26uPsz9VgaT0JpNYuWVtkwId1zV9D8JXRlUECT43yA6PI9WE73Hxc7KqHCrecS0N7NEeg&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր