00:00:00

Արայիկ Խանդոյանի մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները. Սեֆիլյան

18:47, 25 դեկտեմբեր 2018

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ , Արցախյան պատերասզմի մասնակից Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») մահվան պատճառ են դարձել ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմանները։ Ասյօր՝ դեկտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ, նա, մասնավորապես, ասաց. «Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա»: Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ առաջիկայում պաշտպաններն ավելի մանրամասն փաստերով հանդես կգան, ապա հավելեց. «Ովքեր մեղք են գործել, հանցանք են գործել, պիտի պատասխան տան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր