00:00:00

Բաքուն պատրաստ է Արցախին բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել. Մամեդյարով

17:31, 25 դեկտեմբեր 2018

Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին «համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ: «Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, թե մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր