00:00:00

Երևանի ավագանին բարձրացրեց տեղական տուրքերը

17:14, 25 դեկտեմբեր 2018

Երևանի ավագանին այսօր հաստատեց Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերի սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագիծը: Ըստ այս որոշման՝ փոփոխության են ենթարկվել Երևանում ոչ հիմնական շենք-շինությունների համար նախատեսված շինթույլտվության տրամադրման համար տեղական տուրքի դրույքաչափերը: Մինչև 20 քմ ընդհանուր մակերեսով շենք- շինությունների համար 2018 թվականի 15 հազար դրամ դրույքաչափի փոխարեն սահմավել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի ընդհանուր շենք-շինությունների համար նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ: Փոփոխության է ենթարկվել նաև Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական և հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքերը՝ օրացուցային տարվա համար սահմանվել է 600 հազար դրամ՝ նախկին 350 հազար դրամի փոխարեն: Փոփոխության են ենթարկվել նաև Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, խաղատների, բաղնիք-սունաների՝ ժամը 24:00-ից աշխատելու համար տեղական տուրքերը: Առևտրի օբյեկտների համար նախկին 87 500 դրամի փոխարեն սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 000-ի փոխարեն սահմնվել է  250 000 դրամ, բաղնիքների համար՝ նախկին 875 000-ի  փախարեն՝ 1 մլն 400 հազար դրամ, խաղատների համար՝ 1 մլն 750 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ, շահումով խաղերի համար՝  875 հազարի դիմաց 1 մլն 500 հազար դրամ, վիճակախաղերի համար՝ 262 000-ի դիմաց 450 000 դրամ: Երևանում նաև տեղական տուրք է սահմանվել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ 300 հազար դրամի չափով: Նախքան նախագծի քննարկումը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ նախագծով որոշ տուրքեր Երևան քաղաքում բարձրանում են: «Բայց քանի որ մեր քաղաքականությունն է աջակցել մանր ու միջին բիզնեսին, ուստի առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք և սահմանենք բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար: Մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունները կազատվեն այն բարձրացումներից, որոնք տեղի կուենան այս կետով: Այսինքն՝ իրենք կշարժվեն 2018-ի կետերով: Ճիշտ է, արտահերթ նիստը կանենք հունվարի 15-ին, բայց մեր ընդունած որոշումը կազդի հունվարի 1-ից: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց քաղաքապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր