00:00:00

Մեկ «պիստալետով» աշխատող եւ ասենք 8 «պիստալետով» աշխատող բենզալցակայանները նույն տուրքն են տալիս. Մարության

17:00, 25 դեկտեմբեր 2018

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 350 հազար դրամից 600 հազար դրամ դառնալու արդյունքում մեկ լիտրի դիմաց գնի ավելացում է տեղի ունենում 1-1,35 դրամի չափով: Այս մասին այսօր  Երեւանի ավագանու նիստում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը: Ըստ նրա այդ հաշվարկի հիմքում դրվել է ամսական նվազագույնը մինչեւ 500 լիտրա վաճառք ունեցող լցակայանը: «Դա կարծում եմ, ոչ ինքնարժեքի, ոչ տնտեսվարողի, ոչ սպառողի վրա էական ազդեցություն չի ունենա»,-ասաց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց. «Մեկ «պիստալետով» աշխատող բենզալցակայանն ու ասենք 8 «պիստալետով» աշխատող լցակայանները նույն տուրքն են տալիս: Այստեղ եւս տարվա ընթացքում փոփոխություններ կառաջարկենք»: Նշենք, որ Երեւան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր