00:00:00

«Երեւանի բյուջեն առայժմ պատրաստ չէ»․ ընդդիմությունը դեմ է քվեարկելու

16:54, 25 դեկտեմբեր 2018

Երեւանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն առաջարկեց օրակարգից հանել Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: «Բյուջեն առայժմ պատրաստ չէ: Բոլոր հանձնաժողովների նիստերին մասնակցել ենք, քննարկել ենք, որոշ հարցերի կողմ ենք քվեարկել, որոշներին՝ դեմ, բայց ընդհանուր առմամբ բյուջեն պատրաստ չէ»,-ասաց նա: Քաղաքապետ Հայկ Մարությանը քվեարկության դրեց առաջարկը, որին կողմ քվեարկեց ընդամենը ավագանու 7 անդամ, դեմ էր 41-ը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի հաստատմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր