00:00:00

Ուրբաթ ՀՀԿ նախկին խմբակցությունը իր վերջին քեֆն է արել. «Հրապարակ»

13:00, 25 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցությունը, թերևս, իր վերջին քեֆն է արել «Օջախ» ռեստորանում․ նշել են ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հերթական թոռան ծնունդը: Տխո՞ւր էիք, թե՞ ուրախ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Մի հավաքույթում, որի թամադան Գալուստ Գրիգորիչն է, հնարավո՞ր է տխրել։ Նորմալ, մեր ավանդույթով, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս եկածներն էլ էին եկել, ասեցինք-խոսեցինք, խմեցինք ՀՀԿ-ի, Սերժ Ազատիչի կենացը, իհարկե՝ Վահրամի թոռան կենացից հետո։ Կյանքը շարունակվում է` դուք մեր փոխարեն մի տխրեք»: Համագումարից խոսեցի՞ք։ «Չէ, դեռ շատ ժամանակ ունենք»: Գարնանը կլինի՞։ «Դեռ չենք որոշել, էնքան ջուր կհոսի մինչև գարուն»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր