Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նա հայտնել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Էրդողանի ու Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հրավիրել է Թրամփին այցելել Թուրքիա: Թրամփն ասել է, որ կարող է այցելել 2019 թվականին»,- հայտնել է Քալընը: