00:00:00

Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018-ի թոփ 10-ը. Շարմազանով

22:58, 24 դեկտեմբեր 2018

Հանրապետական Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: Եւ ուրեմն • Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը,  չենք ունենա մշակույթի նախարարություն : • Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: • Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում: • Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ: • Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը: • Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության: • Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը: • Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա։ • Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա : • Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների:  Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր