00:00:00

Ընդդեմ բնակարանային գողերի. Օսիպյանը հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները

21:20, 24 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ոստիկանությունից   հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։ Վալերի Օսիպյանը առանձնահատուկ կարեւորեց բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարեց ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարեց անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Խորհրդակցության ավարտին Վալերի Օսիպյանը եւ՛ տեղակալներին, եւ՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։ https://www.youtube.com/watch?v=uKEQW_b3p4A

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր