00:00:00

Մանվել Գրիգորյանը կզրկվի «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումից

21:15, 24 դեկտեմբեր 2018

Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արմավիրի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի, ամենայն հավանականությամբ, օրակարգում կընդգրկվի նաև Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու հարցը։ Այս մասինArmDay.am-ին հայտնեց Արմավիրի նորընտիր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Քաղաքապետի խոսքով հարցն ըստ երևույթին կմտնի ավագանու նիստի օրակարգ, և դա կլինի քաղաքացիների պահանջով, քանի որ արդեն հանդիպում է եղել նրանց հետ, և քաղաքացիները հայտնել են, որ արդեն իսկ ստորագրահավաք է նախաձեռնվել, որի արդյունքում հավաքվել են անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Խուդաթյանը զերծ մնալով կանխատեսումներից, այնուամենայնիվ նշեց, որ իր կարծիքով ավագանին կզրկի Մանվել Գրիգորյանին այդ պատվաբեր կոչումից։

«Առհասարակ անհրաժեշտ է, որ ժամանակին լինի կանոնակարգված մոտեցում նմանատիպ հարցերին, որպեսզի հետագա սերունդները ևս այս խնդիրներին չբախվեն։ Պետք է ավելի կարևորել «Պատվավոր քաղաքացու» ինստիտուտը»,-հավելեց Դավիթ Խուդաթյանը։

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է «Արմավիրի պատվավոր քաղաքացի»  սկսած 2006 թ․-ից։

Վաչիկ Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր