00:00:00

Հանրայինը ԱՄՆ-ում կոմերցիոն գովազդ է ցուցադրում. որքանո՞վ է այն օրինական

20:57, 24 դեկտեմբեր 2018

2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԽ-ն փոփոխություններ կատարեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում, որոնցով նախատեսվեց զրկել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից, գրում է politik.am-ը: Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը համընդհանուր միջոց է, որը թույլ կտա ազատել եթերային ժամանակը ավելի կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար։ Օրինագծի համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերում արգելվում է հեռարձակել ցանկացած գովազդ, բացառությամբ՝ սոցիալականի, ինչպես նաև մշակութային և մարզական ծրագրերի հովանավորների մասին տեղեկատվության։ Օրենքի փոփոխությունը պահպանվում է հեռուստաընկերության Հայաստանի տարածքում հեռարձակվող տարբերակում, սակայն հեռուստաընկերության արտասահմանյան, և, մասնավորապես, ԱՄՆ-ում հեռարձակվող տարբերակում կան բազմազան կոմերցիոն գովազդներ: Հասկանալու համար, թե արդյո՞ք օրինական է նման գովազդի ցուցադրումը, և, ի վերջո, ԱՄՆ-ում հեռարձակվող տարբերակի հաղորդումները և՞ս պատրաստվում են պետական միջոցներով, Politik.am-ը կապ հաստատեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, որտեղից մեր հարցին ի պատասխան ասացին, որ կոմերցիոն գովազդներն ամբողջապես արգելված  են, և դա վերաբերում է ամբողջ Հանրային հեռուստաընկերությանը, սակայն ժամանակ խնդրեցին պարզել՝ արդյո՞ք օրենքը արգելում է նաև ԱՄՆ-ում հեռարձակվող տարբերակում կոմերցիոն գովազդներ ցուցադրել: Խնդրի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հանրային հեռուստաընկերության հասրակայնության հետ կապերի բաժնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Հ.Գ. Հույս ունենանք, որ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակային կարձագանքի այս հրապարակմանը և կներկայացնի, թե այդ գովազդների ցուցադրումը որքանո՞վ է օրինական, և ու՞ր են գնում այդ գովազդների ցուցադրումից եկած եկամուտները: https://www.youtube.com/watch?v=h0dI5CNvTpU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր