00:00:00

ՍԴ-ի ստեղծման օրից առաջին անգամ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում. Փաշինյան

20:26, 24 դեկտեմբեր 2018

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-գրել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր