00:00:00

Ավարտվել է Ծաղկաձորում խոշոր չափերով գողության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը. մանրամասներ

17:30, 24 դեկտեմբեր 2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչը՝ ծնված 1996թ., Երեւան քաղաքի՝ 1989թ. ծնված  բնակչի հետ նախնական համաձայնության գալով Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից գողություն կատարելու վերաբերյալ, 2018թ. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան եւ առերեւույթ հափշտակել տարբեր իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Մասնավորապես, ըստ նախապես կատարված դերաբաշխման՝ 2018 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչը, սեղմելու միջոցով բացելով ննջասենյակի մետաղապլաստե պատուհանը, ապօրինի մուտք է գործել Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարան եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, կենցաղային իրեր, «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոս, կանացի «Բալմայն» ֆիրմայի շվեյցարական ժամացույց: Այդ ընթացքում Երեւանի 29-ամյա բնակիչը 22-ամյա երիտասարդի հետ գտնվել է հեռախոսակապի մեջ՝ հսկելով տարածքը, որպեսզի վտանգի դեպքում զգուշացնի վերջինիս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդանի 22-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, իսկ Երեւանի 29-ամյա բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով։ Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր