00:00:00

ՔՊ-ում նիստ են հրավիրելու․ օրակարգում կադրային հարցերն են

16:21, 24 դեկտեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները ամենայն հավանականությամբ մինչեւ նոր տարի դարձյալ նիստ կհրավիրեն, քննարկելու ներկուսակցական ու կադրային հարցեր։ Այս մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները, միաժամանակ շեշտելով, որ նիստ հրավիրելու վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Առայժմ հստակ չէ, թե գործադիրի ներկայիս անդամներից քանիսը կվերանշանակվեն, կամ  ովքեր կընկնեն «օպտիմալացման» ներքո։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Դավիթ Տոնոյանը կվերանշանակվի Պաշտպանության նախարարի, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳ նախարարի պաշտոնում։ Սուրեն Պապիկյանը եւս կշարունակի աշխատել գործադիրում։ Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանին, ապա մեր աղբյուրները հայտնում են, որ նրա վերանշանակման վերաբերյալ մամուլի հրապարակումները հաստատված չեն։ Որոշ նախարարներ էլ նեղսրտած են Փաշինյանի՝ նախարարությունները փակելու որոշումից։ Արդյո՞ք կադրային հարցը քննարկվելու է մինեւ տոներ, փորձեցինք պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանդյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր