00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները եւ ստացել դիպլոմ

16:18, 24 դեկտեմբեր 2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ ՄԻՊ-ից  հայտնում են, որ նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու եւ ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն իր իրավունքը չի կարողացել իրացնել, քանի որ ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ գտնվում է ազատությունից զրկման վայրում: Պաշտպանի եւ քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում Անաստասիա Դավթյանը կարողացել է հանձնել ավարտական քննություններն ու ստանալ դիպլոմը։ https://www.youtube.com/watch?v=za5shL9IJe4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր