00:00:00

Ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները մանրակրկիտ կքննարկվեն. Այդ նպատակով հանձնաժողով է ստեղծվել

10:35, 24 դեկտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչեւ ժամը 17:00-ն, ինչպես նաեւ շաբաթ օրերին` մինչեւ 14:00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր