00:00:00

Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

01:21, 24 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ինդոնեզիայում՝ Արեւմտյան Սումատրա կղզու մոտ, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը (USGS): Ցնցումները UTC ժամանակով գրանցվել են 14:03-ին, Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 105.8 կմ խորության վրա: Շաբաթ երեկոյան ցունամիի ալիքները ողողել էին Զոնդոնյան նեղուցի ափերը: Տարհանում է կատարվում, հարյուրավոր տներ եւ շենքեր ավերվել են: Ցունամիի զոհերի թիվն արդեն գերազանցել է 222-ը: Երկրի իշխանությունները հայտարարել էին, որ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա սողանքի պատճառով՝ Անակ-Կրակատաու լեռան հրաբխային ակտիվության եւ լիալուսնի հետեւանքով տեղի ունեցած արտասովոր ուժեղ մակընթացության արդյունքում: Ինդոնեզիան դեռ չունի ցունամիների վաղ զգուշացման համակարգ, որոնք ծովում առաջանում են ստորջրյա սողանքների կամ հրաբուխների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր