Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ինդոնեզիայի Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն գործակալությանը հայտնել է, որ տուժել է 745 մարդ, 30-ն անհայտ կորած է համարվում:
Նրա խոսքով՝ տարերքի հարվածի հետեւանքով քանդվել են հարյուրավոր տներ եւ շենքեր, իրականացվում է տուժածների տարհանում:
Ցունամին Ինդոնեզիայի ափերին է հասել շաբաթ, տեղական ժամանակով 21:27-ին: