00:00:00

Նոր բացահայտում. Դիզվառելիքի յուրացում՝ իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»

13:42, 22 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաև Երևանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել: Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու համար, որ գերատեսչությունների տրամադրված դիզվառելիքը նպատակին չի ծառայել: Նկատենք, որ այս խնդիրը նոր չէ. տարիներ շարունակ ոստիկանները, քննիչները մասնավոր զրույցներում չեն թաքցրել, որ իրենք ստիպված են մարզեր գործուղումների գնալ սեփական միջոցների հաշվին: Սակայն նախկին իշխանությունների օրոք շատերը խնդիրների մասին չեն բարձրաձայնել, չեն բողոքել` վախենալով հաշվեհարդարներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր