00:00:00

Հանձնարարական՝ վարչապետի անունից. գազի սակագնի հարցով առավելագույնս լուռ մնալ. «Փաստ»

13:35, 22 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որևէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»: Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք էլ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այդ իսկ պատճառով աշխատում են մի կողմից թույլ չտալ խուճապային տրամադրություններ, մյուս կողմից՝ խուսափել արհեստական սպասումներից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր