00:00:00

Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը ստիպեց Թուրքիային սպասել նոր գործողության հարցում․ Էրդողան

03:27, 22 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը Թուրքիային ստիպեց որոշ ժամանակ հետաձգել այդ երկրում նոր գործողություն սկսելու քայլերը։ Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է tass.ru-ն։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան քրդական «Ազգային ինքնապաշտպանական ուժերի» կազմավորումների և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացման ուղղությամբ նոր ծրագիր կմշակի։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հավակնություններ չունի Սիրիայի տարածքների հանդեպ, սակայն չի գնա զիջումների, եթե հարցը վերաբերում է իր երկրի ազգային անվտանգության ապահովմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան ստիպված էր քայլեր ձեռնարկել Սիրիայում կարգավիճակը կայունացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր