00:00:00

Ամուլսարի հետ կապված իրավիճակը մտահոգություն է հարուցում. բնապահպանության նախկին նախարար

17:53, 21 դեկտեմբեր 2018

Ամուլսարի հետ կապված իրավիճակը լուրջ մտահոգություն է հարուցում: Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար, բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ հասարակության մտավախությունները ցրելու համար անհրաժեշտ է անցկացնել օբյեկտիվ, բազմակողմանի քննություն: «Այս հարցը չափից ավելի ձգձգվեց եւ կարող է բերել անցանկալի հետեւանքների, մասնավորապես՝ ներդրումային կլիմայի տեսակետից բացասական արդյունքների»,- նշեց նա: Մինասյանը հավելեց, որ Ամուլսարի հետ կապված իրավիճակը պետք է քննարկել ոչ թե տնտեսության եւ բնապահպանության հակադրության ենթատեքստով, այլ համատեղման շրջանակում: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Հայաստանի Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը «Lydian Armenia» ՓԲԸ-ին առաջարկել էր խուսափել Ամուլսարի հանքավայրում ցանկացած լեռնային աշխատանքների անցկացումից՝ մինչեւ կրկնակի փորձաքննությունների ավարտվելը: Պարզվել էր, որ «Lydian Armenia» ընկերության կողմից հանքի ապօրինի արդյունահանումը շրջակա միջավայրին հասցրել էր 18 մլն դրամի (շուրջ 37,2 հազար դոլարի) վնաս: Դեռեւս մինչեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելը երկրում ընթացել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցներն առաջ են քաշել ինչպես քաղաքական, սոցիալական, այնպես էլ բնապահպանական պահանջներ, մասնավորապես Ամուլսարի հանքավայրի հետ կապված բնապահպանական վտանգների վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս հանքավայր տանող ճանապարհները ակտիվիստները փակել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր