00:00:00

«Սանիթեքը» մեքենաների պակաս ունի. Հայկ Մարության

17:29, 21 դեկտեմբեր 2018

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ իշխանություններին է մեղադրում քաղաքում կուտակված աղբի համար։ Այսօր՝ դեկտեմբերի 21–ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողները Մարությանից հետաքրքրվեցին՝ արդյոք ունենալու ենք աղբահանության երկրորդ օպերատոր։ ««Սանիթեքն» ունի մեքենաների պակաս, գիշեր–ցերեկ աշխատում են, մենք ենք ստիպում նրանց, 10–ից ավելի անգամ հանդիպել ենք տնօրենների, սեփականատերերի հետ, հորդորել ենք, պահանջել ենք, ստիպել ենք, որ ենթաջոկատներ վերցնեն, որովհետեւ չեն հասցնում։ Բացի դրանից, մեքենաների պակաս ունեն։ Ես մեղադրում եմ հին իշխանություններին, որ թողել են մեկ ընկերության մի ամբողջ քաղաքի աղբահանությամբ զբաղվել»,– ասաց Հայկ Մարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր