00:00:00

Դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության, Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով․ Անի Սամսոնյան

14:03, 21 դեկտեմբեր 2018

Երևանի ավագանու այսօրվա նիստում նոր տոնածառը Երևանին նվիրաբերելու հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը իր ելույթը սկսեց քաղաքապետ Հայկ Մարությանին ամոթանք տալով։ «Եկել եմ, ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից, դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության: 3 ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում, պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է: Այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել։ Խայտառակ եղաք նաև Դուք, պարո՛ն Մարության, որովհետև ես այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային, բայց նա մինչև հիմա չի հեռացվել: Եվ իմ բերած փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին»,- ասաց Անի Սամսոնյանը: Նա նաև նշեց, որ աղբահանության խնդիրն այդպես էլ չի լուծվու․ «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել: Ձեր անձնական էջին, գործնական էջին ամեն առավոտ, ամեն երեկո ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»,- ասաց Անի Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր