00:00:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

13:15, 21 դեկտեմբեր 2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր