Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները ավարտեցին բողոքի ակցիան, որով պայքարում էին ընդդեմ կառավարության նախագծի։ Հիշեցնենք՝ նախատեսվում է սփյուռքի, մշակույթի և սպորտի նախարությունները մեկտեղել։ Մշակույթի նախարարության աշխատակիցները ավելի վաղ հանձնել էին իրենց նամակը կառավարություն և հեռացել, նույն կերպ վարվեցին նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցներն, ովքեր կառավարության ներկայացուցչին նաև բանավոր ներկայացրին իրենց բողոքը։