00:00:00

Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ․ Փաշինյան

11:40, 21 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել Է երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր