00:00:00

Դեկտեմբերի 23-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավը. մի շարք փողոցներ փակ կլինեն

11:18, 21 դեկտեմբեր 2018

Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: Նպատակը «Վազի՛ր և օգնի՛ր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը: Ինչպե՞ս մասնակցել Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ,  մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ:  Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել [email protected] հասցեով: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 22-ը: Ուշադրություն. փակ փողոցներ Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում: Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ներողամտություն է հայցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր