Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են կառավարության մտադրության դեմ, որով նախատեսվում է լուծարել մշակույթի նախարարությունը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս պահին մշակույթի նախարարության կողմից դիմում են պատրաստել վարչապետին, հիմա ստորագրում են, որ փոխանցեն վարչապետին: Նամակում հիմնավորումն է, թե ինչու է պետք Մշակույթի նախարարությունը պահել որպես առանձին նախարարություն:
Ակցիա են անցկացնում նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցները։ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ անթույլատրելի է, որ 7-8 մլն Սփյուռք ունեցող պետությունը լուծարի համապատասխան նախարարությունը: Նա ընդգծեց, որ նախարարությունում նոր թափով մշակվել են հայրենադարձության ծրագրեր, որոնք փաստացի կյանքի կոչել այլևս չեն կարողանա: