00:00:00

Բերդի քաղաքապետը մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել․ «Իրատես»

13:55, 21 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը վերջին շրջանում հաճախ է երեւում հասարակության մեջ, շփվում տեղացիների հետ, կիսում նրանց հոգսն ու հետաքրքրվում՝ ում ինչով կարող է օգնել: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ իշխանափոխությունից հետո վերջինս ամեն բան անում է տեղացիների մոտ բարի համբավ ձեռք բերելու համար: Բերդցիները, սակայն, Մանուչարյանին չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում, անգամ Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցի ժամանակ պաստառներով դուրս էին եկել հրապարակ ու պահանջում էին դադարեցնել վերջինիս լիազորությունները: Փաշինյանը, սակայն, հանդարտեցրել էր ժողովրդին ու ասել, թե ամեն ինչից տեղյակ է, ու բոլոր հարցերն իրենց ժամանակին պատասխան կստանան: «Ընտրությունների ժամանակ Մանուչարյանն աջակցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Վահե Ղալումյանին: Նրանց հայրերը ընկերներ են, ու քաղաքապետը, չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, հին բարեկամությունը գետնով տալ չի կարողացել: Ասում են` մարզպետը նրան խոստացել է, որ եթե անհրաժեշտ թվով ձայն ապահովի, ապա քաղաքապետի գործերը լավ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր