00:00:00

«Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում․ «Հրապարակ»

13:40, 21 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային, նաև մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։ ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, ամենայն հավանականությամբ, այն կղեկավարի Միքայել Մելքումյանը, եվրաինտեգրման հանձնաժողովը, որը նախորդ ԱԺ-ներում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը։ Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ կոչ արեց իշխանություններին՝ Դոնթի բանաձևով չբաժանել հանձնաժողովները և իրենց՝ որպես ընդդիմադիր խմբակցության, մեկից ավելի հանձնաժողովներ վստահել, քանի որ «միայն այդ դեպքում կարելի է խոսել ժողովրդավարության, իշխանությանը հակակշռելու մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր