00:00:00

Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը համարվել են պոռնկագրական. հարուցվել է քրեական գործ

22:43, 20 դեկտեմբեր 2018

Հոկտեմբերին համացանցում հայտնված՝ էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը ոստիկանությունը համարել է պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցել քրեական գործ։ Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները։ «Ոստիկանությունը քրեական գործն ուղարկել է Քննչական կոմիտե»,– ասացին ոստիկանությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր