00:00:00

Որևէ քաղաքական ճնշում չի եղել, խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է. Մարկ Գրիգորյանն՝ իր հրաժարականի մասին

20:16, 20 դեկտեմբեր 2018

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն, ով հրաժարական է տվել դեկտեմբերի 19-ին, վստահեցրեց, որ իր վրա որևէ քաղաքական ճնշում չի եղել, խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Գրիգորյանը չցանկացավ մանրամասներ հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ խոստանալով, որ մոտ  ապագայում այդ մասին կխոսի: «Իմ վիճակը և իմ շուրջ եղած վիճակը այնքան էմոցիոնալ են, որ ճիշտ կլինի այսօր չխոսեմ:Խոսք եմ տալիս՝ կխոսեմ ձեզ հետ այս թեմայով»,- ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ իր վրա որևիցե քաղաքական ճնշում չի եղել: «Ընդհակառակը, պետք է ասեմ, որ իմ՝ տնօրեն լինելու ժամանակ ինձ հաջողվում էր շատ թե քիչ աշխատանքային հարաբերություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի հետ»,- եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր