00:00:00

Երևանում ձյուն է սպասվում

19:18, 20 դեկտեմբեր 2018

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 22-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.60C (1974 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.20C (1973 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.50C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր