00:00:00

ԲՀԿ-ն անպայման կներկայացնի ԱԺ փոխնախագահի իր թեկնածուին. այս պահին դեռ քննարկում են

18:41, 20 դեկտեմբեր 2018

ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ եւ պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը եւ առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր