00:00:00

Եթե ապացուցեն, որ մենք Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցում համագործակցել ենք «Զապ»-ի հետ, հրաժարական կտամ․ Օսիպյան

18:07, 20 դեկտեմբեր 2018

Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից։ Այսօր Կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։ «Չի կարող այդպիսի բան լինել։ Կրիմինալ մարդ է, բայց եթե ինքն իր տեղը խախտի, ապա քրեական հիմնարկն է լինելու իր տեղը»,- ասաց նա։ Նա հերքեց նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերը, թե քրեականները կրկին ժամանել են Հայաստան, այդ թվում 10 օրենքով գող։ «Օրենքով գողերը նախքան գող լինելը մարդ են, եւ օգտվում են Սահմանադրության բոլոր իրավունքներից ու ունեն պարտականություններ։ Իրականությանը չի համապատասխանում այն լուրերը, որոնք կան մամուլում։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ կրիմինալը երբեք այդքան չի եղել վերահսկողության տակ, որքան մենք այսօր ունենք»։ Նա նաև վստահեցնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը սաբոտաժ չի անում եւ նախորդ տարիների համեմատ այսօր շատ ավելի լավ են աշխատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր