00:00:00

Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

16:54, 20 դեկտեմբեր 2018 Մշակույթ

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության նիստում: Ըստ հիմնավորման՝ Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնագիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։ 2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր