
Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողով ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը: