00:00:00

Հունվարի 7-ին կբացվի Լևոն Հայրապետյանի կտակը. ում ինչ բաժին կհասնի. «Ժողովուրդ»

13:49, 20 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր` վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չէին տեղափոխել հիվանդանոց: Վարկածներ կան, որ գործարարին թունավորել են, որը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար: Հայրապետյանը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացրել հայրենի Արցախում»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր