00:00:00

Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում․ «Հրապարակ»

13:37, 20 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։ Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանակեն։ Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ․ եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը։ Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանքը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր