00:00:00

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ծանոթուհուն առեւանգել են

18:25, 13 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Լ. Ադիբեկյանը հայտնել է, որ Ինգա Ո.-ին առևանգողները եղել են Mercedes ու Lexus մակնիշի նույն համարանիշներով, սակայն տարբեր տառերով ավտոմեքենաներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց Մալաթիայի ոստիկանություն են ներկայացել Ինգա Ո.-ի ծնողները և հայտնել, որ ոչ մի առևանգում էլ տեղի չի ունեցել, այլ Լ. Ադիբեկյանի ավտոմեքենայից աղջկան դուրս բերողը նրա նշանածն է եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է, ով աշխատում է «Սոցիոմետր անկախ սոցիալաոկան կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես հոգեբան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր