ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը տեւական ժամանակ է մեկուսացված է Դաշնակցություն խմբակցությունից: Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Կարապետյանը, ով ԱԺ պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով որոշակի անհամաձայնություններ ունի ՀՅԴ խմբակցության վերնախավի հետ, եւ տեւական ժամանակ է մեկուսացել է: Կարապետյանը մասնավորապես ԱԺ նիստերին ներկայանում է առանձին, իսկ ՀՅԴ խմբակցության մյուս պատգամավորները՝ միասին են գալիս դեպի նիստերի դահլիճ:
Մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Կարապետյանն այդպես էլ չի «մարսել» ՀՅԴ-ի կշտամբանքները՝ կապված իր ԱԺ գործունեության ընթացքում արված միակ եւ չկրկնվող ելույթի վերաբերյալ: Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ազդարարի համակարգի ներդրումը «գործ տվողի» ինստիտուտ էր համարել: Նշենք, որ ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին: Սա ամրագրվում է օրենսդրությամբ:
«Միտքս եկավ այն գաղափարը, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տվողի ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և մեկս մյուսի աչքերի մեջ չկարողանանք նայենք՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տանք»,- իր ելույթում ասել էր ՀՅԴ-ական պատգամավորը: Սա էլ դարձել էր պատճառ, որ խմբակցությունում կշտամբեն Կարապետյանին: Բացի այդ երիտասարդ պատգամավորը չի ընդունում ՀՅԴ-ի՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մոտեցումը: Այս հակասություններն էլ պատճառ են դարձել, որ նա մեկուսանա հարազատ խմբակցությունից:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանի օրենսդիր գործունեությանը, ապա նա լինելով 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր մեծամասամբ կողմ է քվեարկել նախագծերին:
- Կողմ317
- Դեմ6
- Ձեռնպահ5
- Չի քվեարկել7
- Բացակա23
- Քվեարկությունների ընդհանուր թիվը 358: