00:00:00

Ծառերի նախատոնական սպա՞նդ. ինչ է կատարվել Վարդենիսում. «Ժողովուրդ»

13:45, 19 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երևան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղևնու կոտրված ու թափված ճյուղեր:
Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, և սա այն դեպքում, երբ Հայաստանում եղևնիների և սոճիների հատումն ու վաճառքն արդեն մի քանի տարի արգելված է: Իսկ շուկայում վաճառվող բնական եղևնիների կամ սոճիների մի մասը բերվում է ՀՀ մի քանի մարզերում երկար տարիներ գործող տնկարաններից, մի մասն էլ ներկրվում է Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լեհաստանից և Գերմանիայից: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Մեր ահազանգի հետքերով Գուլանյանը հանձնարարական է տվել պարկի Վարդենիսի մասնաճյուղի պետ Մխիթար Հարությունյանին իրականացնելու հատված ծառերի որոնողական աշխատանքները: Ավելի ուշ Գուլանյանը մեր թղթակցին ասել է, թե «Կոտրված թափված ճյուղեր են, ըստ երևույթին, ձյան հետևանքով է դա եղել»: Բայց, արի ու տես, որ մեր թղթակիցը տարածքում թափված, կոտրված ճյուղերը լուսանկարելիս արձանագրել է, որ ձյուն չկա, անգամ գետինը թաց ու խոնավ չի եղել: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր